Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախում բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ հունիսի 28-ին անց են կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ զորավարժության սցենարի համաձայն՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը՝ ենթակա ստորաբաժանումները զեկուցել են ընդհանուր իրադրության, հակառակորդի զինուժի գործողությունների ու դրանց ընթացքի մասին: Այնուհետև վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան աջակցություն` իրականացրել են պայմանական հակառակորդի թիրախների խոցում, հակագրոհի կազմակերպում, ինչի ընթացքում վերականգնել են առաջնագիծը, իսկ նահանջի դիմած հակառակորդի նկատմամբ իրականացրել հետապնդում՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում