AM | RU
USD
EUR
RUB

Վաշինգտոնում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին

 
 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվեց Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը:

Այս օրերին Միացյալ Նահանգներում անցնում են Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների 100-ամյակին նվիրված միջոցառումները՝ ամերիկահայ շրջանակների ու կառույցների ակտիվ մասնակցությամբ: Հունիսի 28-ին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառումը ևս նվիրված էր այս շարքին:

«Այս օրերին մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության հարյուրամյակն ու հայ-ամերիկյան հարաբերությունների 100-րդ տարեդարձը, և այսօրվա միջոցառումն այս տոնակատարությունների բարձրակետն է»,- նշել է ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է Առաջին Հանրապետության բացառիկ նշանակությունը հայոց պետականության վերականգման հարցում:

Առաջին Հանրապետության տարեդարձի շրջանակում Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի առաջին Հանրապետության ազգային գործիչ, դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի հիշատակի հավերժացմանը: Հայ Հեղափոխական Դաշնակցության և Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ դեսպանության տարածքում տեղադրվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպանի կիսանդրին:

Դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ այս նախաձեռնության գաղափարի իրականացմանը:

«Հունվարին մեր տարեկան քննարկումների ժամանակ ծնվեց Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող առաջին դիվանագետի կիսանդրին տեղադրելու գաղափարը»,- ասում է դեսպան Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանն ընդգծեց Արմեն Գարոյի ունեցած վաստակն ու դերը Հայաստանի առաջին Հանրապետության պատմության մեջ:

«Արմեն Գարոն մեր ազգի լավագույն ներկայացուցիչներից է, ազգային-ազատագրական գործիչ և դիվանագետ»,- նշում է Տեր-Խաչատրյանը:

Պատմաբան Հայկ Դեմոյանն էլ խոսեց 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետության օրերին ԱՄՆ-ում հայկական առաջին դիվանագիտական առաքելության հիմնադրման պատմությանը՝ նշելով, որ դիվանագիտական առաքելությունը հիմնվեց ամերիկահայ համայնքի կողմից հավաքագրված 50 հազար դոլարի շնորհիվ:

Միջոցառմանը ներկա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմական դերն ու նշանակությունը՝ շեշտելով, որ այն վերածնվում է յուրաքանչյուր կարևոր ձեռքբերման ժամանակ:

«Մենք տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման հաղթանակը: Առաջին Հանրապետությունը երբեք չի դադարել: Միգուցե այն կոչվել է այլ անունով: Օրինակ 70 տարի այն կոչել ենք Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, սակայն շատերս մեր սրտերում հավատացել ենք, որ իրական հանրապետությունը անկախ և ժողովրդավար Հայաստանն է: Եվ 1991 –ին այն, ինչը մեր սրտերում էր, դարձավ իրականություն, և Առաջին Հանրապետությունը վերածնվեց»,- ասել է ՀՀ նախագահը:

Իր խոսքում նախագահը բարձր գնահատեց Արմեն Գարոյի ազգային և դիվանագիտական գործչի թողած ժառանգությունը:

Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը երախտագիտության պատվոգիր հանձնեց ամերիկահայ բարերար Սեյվի Թուֆենկյանին՝ Հայաստանի դիվանագիտական առաքելությանը ցուցաբերած օժանդակության և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Ընդգծվեց Թուֆենկյան-Շիրվանյան ընտանիքների ներդրումն այս հարցերում:

Լրահոս
Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan