AM | RU
USD
EUR
RUB

Զորավարժությունների մասին կողմերին չտեղեկացնելը Ադրբեջանի անպատասխանատվության հերթական վկայությունն է

 
 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Այն, որ Ադրբեջանն անցկացնում է զորավարժություններ ու այդ մասին չի տեղեկացնում տարբեր կողմերի, մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր գործընկեր երկրներին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Կան ձևաչափեր, որտեղ մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգությունը, օրինակ, ԵԱՀԿ-ն ունի այդպիսի մի քանի ձևաչափ: Այդ նույն փաստաթղթերով, որոնցով նախատեսված է, որ Ադրբեջանը կամ որևէ երկիր, որն իրականացնում է զորավարժություն, պետք է առնվազն որոշ ժամանակահատված առաջ տեղեկացնի մյուս անդամ երկրներին դրա վերաբերյալ, խախտման դեպքում նախատեսված չեն պատժիչ մեխանիզմներ: Դու կարող ես բարձրաձայնել դրա մասին, ասել, որ այսպիսի խնդիր կա, որը մենք անում ենք տարիներ ի վեր, որովհետև Ադրբեջանը բնավորություն է դարձրել լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել առանց դրանց մասին տեղեկացնելու անգամ ԵԱՀԿ համապատասխան փակ համակարգով»,-նշեց ԱԳՆ խոսնակը:

Տիգրան Բալայանի խոսքով՝ Ադրբեջանն արդեն վաղուց միջազգային հարթակում ունի անպատասխանատու երկրի կեսվածք: «Դա Ադրբեջանի միջազգային հարաբերությունների անպատասխանատու լինելու հերթական վկայությունն է: Ամեն դեպքում՝ սա չի նշանակում, որ դրա մասին դադարելու ենք բարձրաձայնել, ավելի մեծ չափով են շարունակելու մեր աշխատանքը»,-վստահեցրեց Բալայանը:

Լրահոս
Առաջիկա ընտրությունների համար կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը իջեցվել է 1-ական տոկոսով Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ, մաքուր օդով երկիր Պետք է վերականգնենք Հրազդան քաղաքի երբեմնի հռչակը․ Սուրեն Պապիկյան Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան «Համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է». Արտակ Զեյնալյան Փաշինյանը կադրային հեղափոխության համար որպես լուծում է տեսնում հայկական կադրային բանկի ստեղծումը «Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր Արշակունյաց պողոտայի շենքերից մեկը մասամբ փլուզվել է (լուսանկարներ) Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. ԱԳՆ խոսնակ Բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն. Փաշինյանն անդրադարձավ ջրի մատակարարման խնդիրներին Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը. մեղադրանք է առաջադրվել «Կոտայք Գարեջրի Գործարան»-ի արտադրամասի պետին Արման Թաթոյանը Կաթողիկոսի նկատմամբ ցուցարարների թույլ տված վարքագիծը բռնություն է համարում Զարուհի Փոստանջյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը երևանցիների խնդրանքն ու հորդորներն են Հայաստանում կշարունակեն անձրևներ տեղալ Փաշինյանը հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ (տեսանյութ) Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ Դիդիե Դրոգբան ցանկություն է հայտնել այցելել Հայաստան Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու համար․ ՀՔԾ ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները Բերդավան գյուղի բնակչի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են․ Աշոտ Ահարոնյան Նոր քաղաքապետին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները․ ՀՀԿ-ն չի մասնակցի հուլիսի 16-ի Երևանի ավագանու նիստին Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն Շրջափակված է Վեհափառի մեքենան, Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին «Սողացող իշխանափոխություն է լինում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասով». Վիգեն Հակոբյան Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել. Կարպիս Փաշոյան Ոստիկանությունը հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձի «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու ԿԳ նախարարը գտնում է՝ առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին Այրումում կառուցվելիք երկաթուղային հսկիչ կետը թույլ կտա տնտեսվարողներին զգալիորեն խնայել ժամանակը «Պատիվ ունեմ» ծրագրով անվճար է անցել 39 դիմորդ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan