Նյու Յորքի Ազատության արձանի վրա բարձրացած կինը ձերբակալվել է

Նյու Յորքի Ազատության արձանի վրա բարձրացած կինը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Նյու Յորքի Ազատության արձանի վրա բարձրացած և հուշարձանին նստած կինը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Կոնգոյից փախստական կինը 44-ամյա Թերեզա Օկումուն է: Կինը բողոքել է նախագահ Թրամփի՝ փախստականների նկատմամբ անհանդուրժողականության դեմ:

Ավելի վաղ մի քանի մարդ ձերբակալվել էր արձանի մոտ բողոքի ակցիա անցկացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում