Յուրի Խաչատուրովը ներկայացավ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության
26/07/2018 17:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով:
Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանեց՝ «ոչ»:
ՀՔԾ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Խաչատուրովը Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։
Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:
Մարտի 1-ի գործի շրջանակներում հուլիսի 26-ին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում