Պուտինն արձագանքել է Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությանը

Պուտինն արձագանքել է Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության համար: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ալեքսանդր Զախարչենկոյի ստոր սպանությունը ևս մեկ ապացույց է, որ նրանք, որոնք ընտրել են ահաբեկության, բռնության, վախեցնելու ճանապարհը, չեն ցանկանում գտնել կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական լուծումը, չեն ցանկանում իրական երկխոսություն վարել հարավ-արևելքի բնակիչների հետ: Այլ վտանգավոր խաղադրույք են կատարում իրավիճակի ապակայունացման, այն բանի վրա, որ Դոնբասի ժողովրդին ծնկի բերեն: Դա նրանց չի հաջողվի:

Ես հույս ունեմ, որ այս հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները կստանան արժանի պատիժ»,– այս մասին նշված է ՌԴ նախագահի հայտարարությանը մեջ:

Պուտինը Զախարչենկոյին անվանել է նաև «ժողովրդի իրական առաջնորդ, խիզախ և վճռական մարդ, Դոնբասի հայրենասեր»:

Նշենք, որ օգոստոսի 31-ին Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում