Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց

Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի 5 մլն դրամ գրավի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Դավիթ Համբարձումյանը ազատ կարձակվի 5 միլիոն դրամ գրավի դիմաց»,-ասաց նա:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում