Պուտին. Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության միասնական խնդիրը
11/10/2018 20:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրության ընդհանուր առաջադրանքը»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների հավարտարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ «ահաբեկչական ինտերնացիոնալին հասցված ջախջախիչ հարվածից հետո» Սիրիայում նախադրյալներ են ստեղծվել քաղաքական կարգավորման համար:
Պուտինը նշել է, որ օրակարգում են Սիրիայի ավերված տնտեսության ու ենթակառուցվածքի վերականգնումը, ինչպես նաև միլիոնավոր փախստականնների վերադարձը, «ինչը թույլ կտար թեթևացնել միգրացիոն ճնշումը եվրոպական բազմաթիվ երկրների վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում