AM | RU
USD
EUR
RUB

Գազի գործող սակագինը ՀԾԿՀ-ն արդարացված է համարում

 
 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գործող սակագինն արդարացված է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

«Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասաց Սողոմոնյանը:

Անդրադառնալով գազի գնի նվազեցմանը՝ Միքայել Սողոմոնյանը նշեց, որ այս պահին դրա համար ռեզերվ չի տեսնում:

«Գազի սակագնի գնագոյացման մեծության հետ կապված՝ պետք է նայել ընդհանուր մոտեցմամբ և՛ գործող պայմանագրի կոնտեքստում, և՛ կիրառված մեթոդոլոգիայի կոնտեքստում: Հիմա փորձում են դա նայել, եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, բնավ խնդիր չի առաջացնի՝ թե՛ նվազեցնել, թե՛ ապացուցել, որ գործող սակագինը ճիշտ է հաշվարկված, որի վրա այս պահի դրությամբ ես վստահ եմ։ Նվազեցման մասին այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծության հետ, որի շուրջ հիմա բանակցություններ են ընթանում: Ես որևէ բան չեմ կարող ասել, ավելին՝ հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել»,- նշեց Միքայել Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց, որ միջպետական պայմանագրով 2018 թ. համար սահմանված է գործող սակագինը, ինչ վերաբերում 2019-ին, ապա մինչև տարեվերջ պետք է «Գազպրոմը» հայտ ներկայացնի, որպեսզի հունվարի 1-ից սահմանվի նոր սակագին։

 

Լրահոս
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը «168 Ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…» «Փաստ». Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել «Ժողովուրդ». Առողջապահության նախարարի՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահի թեկնածուն 7 կողմ ձայնով չի ընտրվել «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից «Իրատես». Փոփոխություններ տեղի կունենան ոստիկանությունում, ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները «Հրապարակ». Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Ժամանակ». Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ «Հրապարակ». Վանեցյանի քենակալը նոր կառավարության անդամ չնշանակվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan