Թուրքիայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել
15/11/2018 12:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում՝ Մերսին նահանգի Անամուռ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Քամին կրակը տարածելով հասցրել է մինչև անտառին հարակից բնակելի տարածքներ:
Հրդեհի հետևանքով տուժել են Չարըքլար համայնքի մի քանի բնակելի տներ և անասնագոմեր, սատկել են կենդանիներ:
Հրդեհը հանգցվել է մեծ դժվարությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում