Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային հարվածների հետևանքով սպանվել է քառասուն խաղաղ բնակիչ։

SANA սիրիական գործակալությանը հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ավիահարվածը հասցվել է Ալ-Բուկաանի բնակավայրի վրա:

Գործակալության տվյալներով՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։

Նոյեմբերի 15-ին էլ կոալիցիայի հարվածների հետևանքով Դեյր Էզ Զորում 17 խաղաղ բնակիչ է զոհվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում