ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով
03/12/2018 15:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3-ին նիստը չի կայացել:
Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:
Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: Խորհրդարաական բոլոր ուժերը ներգրավված են նախընտրական քարոզարշավում: Ազգայի ժողովի բոլոր 4 խմբակցությունները ղեկավարները նամակով դիմել էին ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով քարոզարշավի ընթացքում կայանալիք քառօրյա նիստերի ընթացքում իրենց պատգամավորների բացակայությունները համարել հարգելի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում