AM | RU
USD
EUR
RUB

Շատ ենք քայլել իրանց համար, որ այսօր պատգամավորի աշխատավարձ են ստանում, այդքան դժվա՞ր էր գալ ստեղ. ցուցարար (Տեսանյութ)

 
 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Այսօր առավոտից Երևան-Էջմիածին ավտոճանապարհին բողոքի ցույց էր ընթանում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:

Կեսօրից ցուցարարները փակեցին ավտոճանապարհը՝ պահանջելով իրենց տարածքներից պատգամավորներ ընտրված անձանց միանալ իրենց:

Առաջինը ցուցարարներին հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհը՝ կոչ անելով բողոքի ցույցը տեղափոխել դատարանի դիմաց, որտեղ երկուշաբթի պետք է անցկացվի Գրիգորյանի գործով դատը:

Այնուհետև բանավեճ սկսվեց ցուցարարների մեջ, մի մասը պահանջում էր բացել ճանապարհ, մյուս մասը՝ դեմ էր: Նրանք հրաժարվում էին նաև բանակցել Հայկ Սարգսյանի հետ.

«Ես Հայկ Սարգսյանի հետ չեմ բանակցել ու բանակցությունների չեմ գնում: Ինձ առաջնորդողը ժողովուրդն է և իմ խիղճը: Այստեղ կանչել էի մեր մարզից ընտրված պատագմավորներին, ասել էի՝ ձեր հետ կխոսենք, ժողովրդի հետ կբանակցենք, կբացենք, բայց ո՞վ ա եկել, թող գային էն ծերից ոտով քայլեին, շատ ենք քայլել իրանց համար, որ այսօր պատգամավորի աշխատավարձ են ստանում, այդքան դժվա՞ր էր գալ ստեղ, թե՞ վախում են քաղաքական խմորումների մեջ մտնել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը:

Քիչ անց ցուցարարներին միացան նաև այլ պատգամավորներ, նրանց թվում էր նաև «Իմ քայլը» դաշինքից Վիկտոր Ենգիբարյանը:

Պատգամավորների հետ խոսելուց, որոշ ժամանակ քննարկումներից հետո ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս
Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ փոփոխությունների չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Զոհրաբ Մնացականյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել կազմակերպությունում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Որոշում է կայացվել կալանավորել Արամ Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով քննությունը Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Մելքումյանի կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է ճիշտ «փաթեթավորի» իր քաղաքական առաջնահերթությունները «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Կարեն Աբրահամյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել. Պարգև սրբազան Նիկոլա Սարկոզին Բաքվում հանդիպել է Ալիևին Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը Մեկնարկել ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ «168 Ժամ». Խմորումներ սոցապ նախարարությունում «Հրապարակ». ԲՀԿ-ին «վտարում» են խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից «Ժամանակ». Միքայել Մելքումյանը չի կարողանում համակեպվել Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում ով է նշանակվելու «Հրապարակ». Ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն չի վստահվի Կոստանյանին «Ժամանակ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ով է գլխավորելու «Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ «Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17 ՀՔԾ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը Հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan