AM | RU
USD
EUR
RUB

Աստղաբաշխական՝ 2-7 մլն պարգևավճարներ ՀՀ Ֆինանսների նախարարությունում

 
 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, 168.amՊետբյուջեից պետական գերատեսչությունների հատկապես բարձրաստիճան ղեկավարությանն աստղաբաշխական թվերով պարգևատրումների թեման իրավացիորեն հասարակության լայն շերտերի դժգոհությունն է առաջացրել։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի տասնյակ աշխատակիցների պարգևատրելու համար քաղաքային բյուջեից 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել: Դրան հետևեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի պարգևատրումները, որոնց համաձայն՝ ՊԵԿ ղեկավարությունը և նրանց հետ իշխանության եկած պաշտոնյաները հսկայական պարգևավճարներ էին ստացել՝ 1,5 մլն դրամից մինչև 9,6 մլն դրամի հասնող։ Պարգևատրումների թեման շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Հարցին անդրադարձել են երկրի բոլոր քաղաքական ուժերը, իշխանությունները՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Պետական կառույցներում պարգևատրումները, որպես կանոն, համարվում են նորմալ պրակտիկա: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) ևս որոշել է այս հարցում առաջատար դիրքեր գրավել և գործընկերներին չզիջել: Մասնավորապես, նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերին աշխատավարձերը և պարգևատրումները իրար մեջ հետևյալ կերպ են բաշխվել.

1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,

2. Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,

3. Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,

4. ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,

5. Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,

6. ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,

7. ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,

8. ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,

9. ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,

10. ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,

11. Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,

12. ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,

13. ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։

Նկատենք, որ պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որևէ գերատեսչությունում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում:

Լրահոս
Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացրել Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով Ադրբեջանը ԼՂ առաջնագծում մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan