Արամ Առաջինն ընդունել է Տիգրան Մանսուրյանին

Արամ Առաջինն ընդունել է Տիգրան Մանսուրյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նախօրեին Անթիլիասի Մայրավանքում ընդունել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։

Կիլիկիո կաթողիկոսարանի կայքից տեղեկանում ենք, որ Տ. Մանսուրյանը մեկ շաբաթ մնալու է Անթիլիասի Մայրավանքում որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հյուր։

Նա այցելելու է Թռչնոց Բույն, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, Ս. Աստվածածին վանք և Դպրիվանք։ Տ. Մանսուրյանը ներկա է գտնվելու Մայր տաճարում կայանալիք եկեղեցական արարողություններին, նաև հանդիպումներ է ունենալու լիբանանահայ մշակութային միությունների պատասխանատուների հետ։

Կոմպոզիտորն այցելելու է նաև Պուրճ Համուտի և Այնճարի հայավան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում