Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը՝ փոխվարչապետի խորհրդական

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը՝ փոխվարչապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին նշված է կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Ավետիք Էլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,– ասված է որոշման մեջ:

Փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Panorama.am-ին հայտնեց, որ Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ավետիք Էլոյանն ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին: 16 տարի անց նրա՝ ԱՄՆ-ից վերադարձը Հայաստան պայմանավորված էր աշխատանքային առաջարկով։

Պաշտոնանկությունից հետո նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չի նախատեսում Երևանից մեկնել: «Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել: Հայաստան վերադառնալու իմ ցանկությունը շատ ավելի մտածված էր և Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկը ընդամենը լավ առիթ էր: Թե ինչ եմ անելու ապագայում՝ որոշվում է հիմա»,- գրել էր Ավետիք Էլոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում