AM | RU
USD
EUR
RUB

Հասարակական տրանսպորտում հնարավոր է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2018-ի ընթացքում արձանագրված հափշտակության դեպքերի շարժընթացը: Արձանագրվել է, որ նշված վարչական շրջանների տարածքում անձնական գույքի հափշտակության դեպքերն ավելացել են 32.4 տոկոսով: Մասնավորապես, արձանագրվել է գողության 1120 դեպք՝ նախորդ տարվա՝ 849-ի համեմատ, այսինքն դեպքերն աճել են 31.9 տոկոսով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 32.2տոկոս:

Դատախազության հանրային կապերի բաժնից Panorama.am-ին փոխանցեցին, որ գողության դեպքերի աճի պատճառների բացահայտման նպատակով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատախազության կողմից իրականացված վերլուծությունից պարզվել է, որ արձանագրված դեպքերի զգալի մասը՝ 30-35%-ը, կատարվել են հասարակական տրանսպորտում՝ երթուղային ավտոբուսներում՝ քաղաքացիների դրամապանակների, բջջային հեռախոսների և այլ իրերի գաղտնի հափշտակության ձևով: Չնայած այն հանգամանքին, որ տվյալ հանցատեսակով հափշտակված արժեքները մեծ չափերի չեն լինում, սակայն առավել խնդրահարույց է հանգամանքը, որ հաճախ գրպանահատության զոհեր են դառնում երթուղային տրանսպորտով երթևեկող սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներ և ոչ այքնան բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները, որոց համար նման կորուստն առավել զգալի է: Բացի այդ՝ պարզվել է, որ տուժողների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց նկատմամբ արձանագրված հանցագործության յուրաքանչյուր դեպք բացասական է ազդում երկրի զբոսաշրջային իմիջի և ոլորտի զարգացման վրա:

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ գրպանահատության դեպքեր են արձանագրվում նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, այսինքն խնդիրն ունի ընդհանրական բնույթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը միջնորդագրով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկելու հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ տեղադրելու առաջարկով:

Երևանի քաղաքապետարանից պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ շրջաբերական է ուղարկվել ներհամայնքային երթուղիներն սպասարկող ընկերություններին, որպեսզի հնարավորության սահմաններում տրանսպորտային միջոցների ուղեսրահում տեղադրվեն տեսանկարահանող սարքեր, ինչպես նաև 10-օրյա ժամկետում տեղադրվեն անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ:

Լրահոս
Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և նամակագրության ապահովումը Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար Դինքի սպանության գործով ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա Ամերիկյան հեռուստաարտադրող ընկերությունը նախատեսում է Հայաստանը գովազդող հոլովակներ նկարահանել Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ ՀՀ ՍԴ դատավորի թափուր պաշտոնին ՀՀ նախագահի կողմից թեկնածու առաջադրելու ընթացակարգի վերաբերյալ Օպերայի տարածքում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են Արցախի ՊԲ. Հակառակորդը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 9 արկ Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ Նոր Զելանդիայի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան ԲՀԿ-ն օրինագիծ է ներկայացրել առաջնագծում պայմանագրայինների հերթապահության մասին Վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի բնակիչ. Արծրուն Հովահաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan