Արցախի ՊԲ-ն հերքում է հայկական Զինված ուժերի անօդաչուի ոչնչացման մասին լուրերը

Արցախի ՊԲ-ն հերքում է հայկական Զինված ուժերի անօդաչուի ոչնչացման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Այդ տեղեկությունը չի համապատախանում իրականությանը», – ասաց Սենոր Հասրաթյանը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, ըստ որի Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվել է ՀՀ Զինված ուժերի հետախուզական անօդաչու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում