AM | RU
USD
EUR
RUB

ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Թուրքիայի մասին տարեկան զեկույցը դատապարտում է Էրդողանի իշխանության ներքո տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները, խոսքի ազատության սահմանափակումը: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս զեկույցը կառույցի և այդ երկրի միջև անխուսափելիորեն կարող է բարձրացնել քաղաքական լարվածության մակարդակը:

-Պարոն Շիրինյան, փետրվարի 20-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Թուրքիայի մասին իր տարեկան զեկույցը: Ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք զեկույցից:

-Ընդհանուր առմամբ, զեկուցը խիստ քննադատական շեշտադրումներով դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի իշխանության ներքո տեղի ունեցած մարդու իրավունքների անթիվ խախտումները, խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական հալածանքներն ու ձերբակալումները, ինչպես նաեւ ազգային, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների վրա ճնշումները: Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Թուրքիայի տարածքից դուրս տեղի ունեցած ընդդիմադիր, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող գործիչների կամ լրագրողների նկատմամբ հալածանքները: Դրանից բացի Եվրախորհրդարանը որեւէ հիմնավորված պատճառ չի տեսնում երկրում 2016-ի հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրությունն անընդհատ երկարաձգելու հարցում:

-Եվրախորհրդարանը, այս ամենը հաշվի առնելով, որոշեց վերահաստատել անցյալ տարվա իր որոշումը, այսինքն, պահանջել Եվրոպական հանձնաժողովից կասեցնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բանակցությունները: Ի՞նչ զարգացումների սա կարող է հանգեցնել:

-Այս որոշումը երկու կողմերի միջև քաղաքական լարվածության մակարդակը անխուսափելիորեն կբարձրացնի: Հանգուցալուծումը կարող է լինել այն ժամանակ միայն, երբ Թուրքիայի կառավարությունը իսկական բարելավումների դիմի վերոնշյալ ոլորտներում:

Ես կցանկանայի նշել, որ այս տարվա Թուրքիայի մասին զեկույցը, ինչպես 2015-ից սկսած բոլոր զեկույցները, ուղղակի հղում է կատարում Եվրախորհրդարանի կողմից 2015 թվականի ապրիլին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի համար վճռական կարևորություն ունի այս մեկը, որովհետև այսպիսով Եվրախորհրդարանն ամեն տարի Թուրքիայի մասին իր զեկույցի միջոցով իրականության մեջ վերահաստատում է Ցեղասպանության ճանաչումը և վերստին, անուղղակիորեն, Թուրքիային, ինչպես նաև Եվրամիության անդամ բոլոր երկրներին պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ազդակ ուղղում:

-Կարծես, զեկույցում անդրադարձ կա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը պահպանելու հարցին: Ի՞նչ ուղերձ է այն պարունակում:

-Կարևոր է նաեւ նշել, որ Եվրախորհրդարանն այս զեկույցով կոչ է ուղղում Թուրքիային՝ հարգել իր իրավական պայմանավորվածությունները՝ պահպանելով այդտեղ բնակված ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունները: Խոսքը հույների, ասորիների եւ հայերի պատմական կառույցների եւ ունեցվածքի պահպանման մասին է: Բանաձևում նաև նշված է, որ Թուրքիան պետք է կազմի այս համայնքներին պատկանող բոլոր քանդված կամ կործանված ունեցվածքների հստակ ցանկը:

-Պարոն Շիրինյան, զեկույցում խոսվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին և կարծես, այստեղ կրկին հավասարության նշան է դրված:

-Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ, զեկուցը անհասկանալիորեն սլաքն ուղղում է երկու պետություններին և խրախուսում է հետևողական լինել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ընդգծվում են սահմանները բացելու դեպքում ապագա տնտեսական օգուտները երկու երկրների համար:

Այստեղ ուզում եմ նշել, որ ավելի տրամաբանական եւ ճիշտ կլիներ, եթե Եվրոխորհրդարանի զեկույցի այդ բաժնի հասցեատերը լիներ միայն Թուրքիան՝ մատնանշելով նրա պատասխանատվությունը այսօրվա իրավիճակի հարցում՝ Նրանից պահանջեր որդեգրել ավելի լուրջ վերաբերմունք, Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստակամություն հայտնել բանակցություններ սկսել առանց որեւէ նախապայման պարունակող համաձայնագրի շուրջ եւ, մասնավորապես, հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրի մասին որևէ նախապայման ներկայացնելուց:

Ամեն պարագայում Թուրքիան տեղյակ է, որ անիրատեսական եւ անկարելի է Եվրամիությանն անդամակցելը, եթե հարաբերությունների չի կարգավորել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, մանավանդ, երբ Եվրամիության տարածքների մի մասը տակավին թուրքական իշխանության ներքո է:

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ Պաշտպանական խումբը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում «Հրապարակ». Ամեն ինչ արվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու համար «Ժամանակ». Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են «Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է «Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է «Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը խնդրի առաջ է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 20 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին Մանհեթենում անհայտ անձը փողոցում կրակել է մարդկանց վրա Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan