Վանյանի չեն թույլատրել մասնակցել տրանսպորտի թանկացման դեմ ակցիային

«Իրավունք» թերթն իր «բամաբասանք» խորագրի ներքո գրում է.

«Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ տրանսպորտի թանկացման դեմ երիտասարդական բողոքի ակցիաներին փորձել է միանալ տխրահռչակ Գեորգի Վանյանը, սակայն դա նրան չի հաջողվել։ Հենց որ նա ճանաչվել է, միանգամից ենթարկվել է հարձակման, և ոստիկաններին մի կերպ հաջողվել է նրան փրկել գազազած երիտասարդների ձեռքից»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում