AM | RU
USD
EUR
RUB

Լուծվել են սիրիահայ ուսանողների կրթական խնդիրները

 

«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ուսանողական հասարակական կազմակերպության (ՍՈՒԽ ) 2012 թվականի գործունեությունը նպաստել է Հայաստան ժամանած սիրիահայ ուսանողների կրթական խնդիրների լուծմանը: Խորհրդի ընդհանուր ամփոփիչ-հաշվետու ժողովի ընթացքում, որն անցկացվեց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում, Սիրիահայ ուսանողների հանձնաժողովի համակարգող Արաքս Մահդեսյանը նշեց, որ ներկայում Հայաստանի տարբեր բուհերում սովորում է մոտ 260 սիրիահայ: Ըստ նրա' սիրիահայ ուսանողների առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը արեւելահայերենի եւ ռուսերենի չիմացությունն էր:

«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ»-ը հատուկ դասընթացներ կազմակերպեց մեզ համար: Որոշ ուսանողներ ունեին նաեւ ուսման վարձի խնդիր, ինչը նույնպես լուծվեց տարբեր հիմնադրամների եւ Երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության, բուհերի ղեկավարների կողմից կիրառված զեղչերի շնորհիվ»,- հայտնեց հանձնաժողովի համակարգողը: Նրա խոսքով' ի տարբերություն 2013 թվականի' 2012-ին սիրիահայերի Հայաստանում կրթություն ստանալու խնդիրներն առավել օրակարգային էր:

«Հիմա սիրիահայերի հոսքը թեթեւացել է, քանի որ օդային ճանապարհի փակման պարագայում Հայաստան գալը շատ է դժվարացել»,- ասաց Մահդեսյանը, ով գոհ է «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ուսանողական հասարակական կազմակերպության աշխատանքից, քանի որ, նրա կարծիքով, ՍՈՒԽ-ը լավ հարթակ է սփյուռքահայ ուսանողներին միավորելու, համատեղ միջոցառումներ եւ հանդիպումներ իրականացնելու համար:

ՍՈՒԽ-ի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանն, ամփոփելով 2012 թվականի աշխատաքնենրի արդյունքները, նշեց, որ տարին բավական արդյունավետ էր, իսկ տարվա ամփոփումը ոչ թե տարեվերջին, այլ ուսումնական տարվա սկզբին իրականացնելը, պայմանավորված էր ուսանողական քննաշրջաններով: «Մեր գլխավոր նպատակն է սփյուռքահայ ուսանողներին Հայաստանի կյանքին ինտեգրելը, ինչպես նաեւ ապահովել սփյուռքահայ ուսանողների մասնակցությունը Հայաստան-Սփյուռք համագործակցությանը»,- շեշտեց Մկոյանը:

ՍՈՒԽ-ը ստեղծվել է 2010 թվականին' ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: Այն Հայաստանում միակ կառույցն է, որը միավորում է 4309 սփյուռքահայ ուսանողների եւ պաշտպանում նրանց իրավունքները: Միջոցառման ավարտին Սամվել Մկոյանն ակտիվ գործունեության համար պատվոգրեր հանձնեց ՍՈՒԽ անդամներին: Յուրաքանչյուր սփյուռքահայ ուսանող կարող է մասնացել կառույցի աշխատանքներին' ընդգրկվելով դրա կազում գործող հանձնաժողովներ եւ ակումբներ:

Լրահոս
Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը «Ժողովուրդ». Զեյնալյանի թիրախում են Վճռաբեկի քաղաքացիական պալատի 11 դատավորներ «Ժամանակ». Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները «Փաստ». «Վստահության կորստի» իրավական և քաղաքական ենթատեքստերը «Հրապարակ». Միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների մոտ դժգոհություններ են հասունանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 19 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և նամակագրության ապահովումը Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan