Արամ Ա կաթողիկոսը կմասնակցի Էջմիածնում տեղի ունենալիք Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին

Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 23-ի երեկոյան կմեկնի Հայաստան: Ինչպես  տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի թեմից, այցի նպատակը սեպտեմբերի 24-27-ին Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելն է, որը կանցկացվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենամյա Հայոց կաթողկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով ու օրհնությամբ:

Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանք կվերադառնա սեպտեմբերի 27-ի երեկոյան:

Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս է ընտրվել 1995թ-ին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը համարվում է Հայ առաքելական եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը: Գործում է Լիբանանում (Անթիլիաս)’ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում