Յուրգեն Կլոպը լիահույս է «Աուսբուրգ»-ի հետ խաղից առաջ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեծ հույսեր ոււնի Բոնդեսլիգայի երկրորդ շրջանից:«Մենք կենտրոնացած ենք «Աուսբուրգ»-ի հետ խաղի վրա: Թեպետ վստահ ասել, որ կհասնենք երկրորդ տեղին, չենք կարող, սակայն ամեն ինչ անելու ենք դրա համար: Այս հանգստի շրջանում տղաները նվիրված մարզվել են: Այս խաղում ամեն ինչ կախված է ոչ միայն մեր գերազանց խաղից, այլ նաև մրցակցից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական էջը:

Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի երկրորդ շրջանի երկրորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 25-ին: «Սիգնալ Իդունա Պարկ Արնեա»-ում Յուրգեն Կլոպի սաները կմրցեն «Աուսբուրգ»-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում