Հակոբյանը և Սարգսյանը կիսեցին միավորը մրցակիցների հետ. Բրոնշտեյնի հուշամրցաշար

Շախմատի Հայաստանի ազգային թիմի անդամներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը շարունակում են ելույթները Բրոնշտեյնի հուշամրցաշարում: Հակոբյանը չորրորդ տուրում միավոր կիսեց Սամվել Տեր-Սահակյանի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը’ Ալեքսեյ Զենզերայի հետ: Հովիկ Հովհաննիսյանը, Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Գրիգորյանը տանուլ տվեցին իրենց պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Վլադիմիր Հակոբյան իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ առաջատարները 3-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում