Հակոբյանը, Սարգսյանը եւ Մելքումյանը մոտեցել են առաջատարին

Հայաստանցի գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը, Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ փուլում հաղթելով, համապատասխանաբար, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանին եւ Կարեն Հ.Գրիգորյանին, վաստակել են 4-ական միավոր եւ ընդամենը կես միավոր են զիջում մրցաշարի առաջատար, ռուս շախմատիստ Ալեքսանդր Ռյազանցեւին, որն իր հաշվին ունի 4,5 միավոր:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայ շախմատիստներից 4 միավոր Է վաստակել նաեւ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, ով հաշվետու փուլում հաղթել Է ֆրանսիացի Լորան Ֆրեսիեին:

Հայաստանից այս մրցաշարին, որը նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարն Է, մասնակցում է 80 շախմատիստ: Մրցաշարին մասնակցում է տարբեր երկրների 260 շախմատիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում