«Ռեալ»-ը «Բորուսիա»-ի համար լավագույն մրցակիցն է. «Բորուսիա»-ի ավագ

Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կելի կարծիքով’ Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում լավագույն մրցակիցը «Բորուսիա»-ի համար «Ռեալ»-ն է:

«Մադրիդի «Ռեալ»-ը լավագույն մրցակիցն է, որ կարող էր մեզ բաժին հասնել: Նրանք ցանկանում են ռևանշի հասնել: Նրանք այս տարի մի քիչ ավելի ուժեղ են և հանդիպումներին մեծ կենտրոնացվածությամբ կմոտենան: Այս փուլում այլևս հեշտ մրցակիցներ չեն լինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Կելի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում