Լիտվայի խորհրդարանն օրենք Է ընդունել եվրոյին անցնելու մասին

Լիտվայի խորհրդարանն օրենք Է ընդունել եվրոյին անցնելու մասին

Լիտվայի խորհրդարանն ապրիլի 17-ին ընդունել Է օրենք եվրո մտցնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Փաստաթղթում նախապես որոշված են ազգային դրամական միավորը (լիտը) համաեվրոպականով փոխարինելու մեխանիզմները, որին պլանավորվում է անցնել 2015 թվականին:

«Լիտվային ֆինանսական եվրոգոտու մեջ ընդունելու որոշումը Եվրահանձնաժողովը կկայացնի հունիսի սկզբին: Մեր տնտեսական ցուցանիշները գործնականում երաշխավորում են դրական վճիռը»,- նշել Է Լիտվայի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը:

Եվրոյով կանխիկ լիտերի փոխանակումը Լիտվայի բանկը (երկրի Կենտրոնական բանկը) կիրականացնի անվճար՝ առանց գումարի եւ ժամանակի սահմանափակման: Մինչեւ 2015 թվականի հունվարի 15-ը պլանավորվում Է լիտի եւ եվրոյի զուգահեռ շրջանառություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում