Արթուր Աղաբեկյան. «Իհարկե պարլամենտարիզմ»

Արթուր Աղաբեկյան. «Իհարկե պարլամենտարիզմ»

Ինչպես արդեն տեղեկացրել է Times.am-ը, վերջին շրջանում Արցախում նույնպես սկսել են քննարկել երկրի խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հնարավորությունը: Այդ մասին Aparaj.am կայքին տրված հարցազրույցում ասել է նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Վերջինս կարծիք էր հայտնել, որ միջազգային հանրության ճնշումների պարագայում «ծանր բեռը մեկ անձին թողնելն անթույլատրելի է: Այս մարտահրավերներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման համակարգը»:

Նույն կայքին տրված մեկ այլ մեկնաբանության մեջ, անդրադառնալով Facebook սոցիալական ցանցում ծավալված քննարկումներին, Արթուր Աղաբեկյանն ասել է, որ վաղուց է վաստակել ԼՂՀ Նախագահի թեկնածու լինելու իրավունքը՝ հավելելով, որ աղաքական գործչի գերնպատակը պետք է լինի ոչ թե վաստակած իրավունքի իրացումը, այլեւ պատասխանատվություն ստանձնելու կամքի դրսեւորումը: «Այսօր ես պատրաստ եմ ստանձնելու այդ պատասխանատվությունը, եւ իհարկե ցանկություն ունեմ լինել ԼՂՀ նախագահի թեքնածու», – ասել է Աղաբեկյանը:

Արցախի փոխվարչապետի դիրքորոշումն ավելի հստակեցնելու նպատակով, Times.am-ը զրուցել է Արթուր Աղաբեկայնի հետ՝ խնդրելով պատասխանել միայն մեկ հարցի:

Եվ ի՞նչ, պարոն Աղաբեկյան, պարլամենտարիզմ թե՞ նախագահի թեկնածու:

Իհարկե պարլամենտարիզմ, քանի որ խոսք եմ ուղղել ֆեյսբուքյան քննարկումների մասնակիցներին, ուզում եմ նորից բարձրաձայնեմ, որ առաջարկս ամենևին էլ անձնավորված չէ և անհրաժեշտ է հետագա քննարկումները ընդանան համակարգային այնպիսի փոփոխությունների շուրջ, որոնց իրականացումը կբերի ավելի հզոր Արցախ ունենալուն:

Այսօր Արցախում կյանքի են կոչվում տնտեսական մեծ ծրագրեր, այսօր ունենք անհանգիստ և լարված առաջնագիծ, և պետք է քննարկումները ընդանան Արցախի քաղաքացիների բարեկեցության բարձրացման և Արցախի հզորացման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում