ՀՀ ՍԴ-ի հետ համագործակցությունը կարևոր է Արցախի դատական համակարգի համար. Բակո Սահակյան

ՀՀ ՍԴ-ի  հետ համագործակցությունը կարևոր է Արցախի դատական համակարգի համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցության ընդլ այնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է և կարեւոր Արցախի դատական համակարգի համար: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում