Բաքվում ինքնահրկիզում է իրականացրել Ղարաբաղյան պատերազմի ևս մեկ վետերան
22/07/2014 14:36
Նմանատիպ
Բաքվում ինքնահրկիզում է իրականացրել Ղարաբաղյան պատերազմի ևս մեկ վետերան,-ինչպես հաղորդում է«Արցախպրես»-ը, վկայակոչելով vesti.az-ը’ վկայակոչելով Խազարի շրջանի դատախազությանը:
1971 թ.-ին ծնված Բաքվի բնակիչ Նուրիև Ջոշգուն Էյվազ օղլուն ինքն իր վրա բենզին է լցրել ու ինքնահրկիզվել: Նրա հարազատները հանգցրել են կրակը, սակայն Նուրիևին փրկել չեն կարողացել: Նա 8 ժամ անց մահացել է հիվանդանոցում:
«Նախնական հետաքննության ընթացքում պարզվել է, որ Նուրիևը ամուրի է եղել, ոչ մի տեղ չի աշխատել ու որոշ ժամանակ ապրել է հարազատների տանը, որոնց տան առջև էլ հրկիզել է իրեն:
«Նուրիևը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, ինչը, հավանաբար, տղամարդու հոգեկան վիճակի վրա հետք է թողել»,- նշել են դատախազությունում:
Artsakhpress.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում