Բժիշկները պայքարում են Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանի վիճակը կայունացնելու համար

Բժիշկները պայքարում են Մոսկվայի մետրոյի վթարից տուժած Մերի Քոչարյանի վիճակը կայունացնելու համար

Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով տուժած հայազգի Մերի Քոչարյանի առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը’ հավելելով, որ բժիշկներն իրենց ողջ ջանքերը ներդրել են Մերիի վիճակը կայունացնելու մեջ: Մյուս տուժածի’ Աննա Բուլղադարյանի, առողջականում դրական տեղաշարժեր են արձանագրվել: «Աննան իր բուժումը ստանում է, նորմալ է վիճակը»,- հայտնեց դեսպանության խորհրդականը:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 23 մարդ, գրեթե 130-ը հոսպիտալացվել են: Տուժածների թվում են երկու հայազգի աղջիկներ, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Քոչարյան Մերին, ով 20 տարեկան է, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով, իսկ Բուլղադարյան Աննան’ 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափ? ?խվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում