Յուկոսի գործով վճիռը ֆանտաստիկ է.Խադարկովսկի

Յուկոսի գործով վճիռը ֆանտաստիկ է.Խադարկովսկի

Յուկոս ընկերության նախկին տնօրեն Միխեիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ գոհ է Հաագայի միջազգային դատարանի կայացրած վճռով, որով Ռուսաստանը պետք է Յուկոսին վճարի 50 միլիարդ դոլար:
«Դա ֆանտաստիկ է, որ ընկերության բաժնտերերին հնարավորություն է ընձեռվելու վերադրաձնելու իրենց ունեցվաքը », – հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային դատարանը Յուկոս ընկերությանը տուժող է ճանաչել դատական գործընթացում, որը ձգվել էր ավելի քան տաս տարի: Այս մասին տեղեկացնում է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Բողոքարկման համար Ռուսաստանը տաս օր ունի: Կասկած չկա, որ Ռուսաստանը կօգտվի այդ հնարավորությունից:

Ինչպես տեղեկացնում է թերթը, Ռւոսաստանը մեղավոր է ճանաչվել Էներգետիկ խարտիան խախտելու մեջ:

Ռուսական կողմը պնդում է, որ Էներգետիկ խարտիան չի կարող կիրառվել, քանի որ այն կնքվել է նախկին վարչապետ Չեռնոմիրդի կողմից, սակայն չի վավերացվել Պետական դումայի կողմից:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է , որ Յուկոսի գործով դատավարությունը դեռևս չի ավարտվել, քանի որ Ռուսաստանը նախատեսում է բողոքարկել վճիռը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում