Տաճատ Վարդապետյանը միգուցե գնա Նորվեգիա ու իր ներկայությամբ ճնշի իրեն պարտված Մագնուս Կառլսենին.«Հայկական ժամանակ»

Տաճատ Վարդապետյանը միգուցե գնա Նորվեգիա ու իր ներկայությամբ ճնշի իրեն պարտված Մագնուս Կառլսենին.«Հայկական ժամանակ»

«Վաղը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում տեղի կունենա շախմատի համաշխարհային 41-րդ Օլիմպիադայի բացման արարողությունը, իսկ հաջորդ օրը կայանալու են առաջին տուրի հանդիպումները: Շախմատային այս խոշոր մրցաշարի վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, ով հունիսի 22-ին սենսացիոն հաղթանակ էր տարել Հայաստան ժամանած շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ»,– գրում է թերթը։ Զրույցից մի հատված ներկայացնում ենք մեր ընթերցողին։

– Չե՞ք ուզում մեր հավաքականի հետ գնալ Նորվեգիա, կանգնել Կառլսենի դեմ-դիմաց ու նրան հոգեբանորեն ճնշել:

– (Ծիծաղում է) Իհարկե կուզենամ, բայց նման առաջարկ չեմ ստացել:

– Դուք ինքներդ աոաջարկեք Ձեր ծառայությունները:

– Կմտածեմ:

– Կառլսենը Ձեզ պարտվելուց հետո հնարավո՞ր է հոգեբանական ճնշման տակ խաղա՝ Ձեզ հիշի ու վախենա:

– Միգուցե, դա հնարավոր է, որովհետև արդյունքում ես իր հետ խաղից հետո զգացի, որ Կառլսենը ուրախություն չդրսևորեց, երբ պարտվեց, տրամադրության անկում տեղի ունեցավ:

– Իսկապես, հնարավո՞ր է գնաք Տրոմսյո:

– Անկեղծ չեմ մտածել, միգուցե մեր այս խոսակցությունից հետո մտածեմ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում