«Խուսափել ենք ռազմական գործողություններից, բայց չի նշանակում, որ Արցախի բախտը Մինսկի խմբից է կախված».Բակո Սահակյան

«Խուսափել ենք ռազմական գործողություններից, բայց  չի նշանակում, որ Արցախի բախտը  Մինսկի խմբից է կախված».Բակո Սահակյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ համար ամենարդյունավետ աշխատող միջազգային կառույցներից մեկն է: Այս տարիների ընթացքում, որ մենք խուսափել ենք ռազմական գործողություններից այդ աշխատանքը նաև այդ խմբինն է: Բայց սա ամենևին չի նշանակում, որ մեր բախտը կախված է ՄԽ-ից, և մենք ի վիճակի չենք ապահովել մեր երկրի անվտանգությունը:

Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Բանակում-2014» հավաքին հյուրընկալվելու ժամանակ Ռազմինֆոյի հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Կողմերը պիտի երախտապարտ լինեն միջազգային հանրությանը, ի դեմս Մինսկի Խմբին կատարած աշխատանքի համար: Այն, որ Ադրբեջանը հաճախ քննադատում է ՄԽ-ին’ նշելով, որ պետք է վերանայել ձևաչափը’ կեղծ է: Իրականում նրանք այդպես չեն մտածում, այլ փորձում են խորամանկություն անել: Ադրբեջանի հաջողությունը, բարեկեցության ներկայիս աստիճանը, զարգացող տնտեսությունն անմիջականորեն կապված են այդ խմբի աշխատանքներից: Եվ նրանք (ադրբեջանցիները-հեղ) զուրկ են մարդկային գնահատականներ տալուց»,- հավելեց Բակո Սահակյանը:

Նախագահը հավաստիացրեց նաև, որ շարունակելու է իր գործընկերների հետ լինել այնպիսին, ինչպիսին այժմ է:

«Ես երախտապարտ եմ իմ գործընկերներին թեկուզ այն բանի համար, որ մենք ունենք հարաբերական խաղաղություն: Ձեզ հետ միասին մի այնպիսի երկրում ենք, որ անցել է պատերազմով, և չենք ուզում այն կրկնվի: Մենք այսօր չենք ուզում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն»,- նշեց Բակո Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում