Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը կհասցվի 500-ի

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը կհասցվի 500-ի

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության թվակազմը երկու ամսվա ընթացքում կհասցվի մանդատով նախատեսված առավելագույն թվաքանակին՝ 500-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Վիեննայում հայտարարել Է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը: Ընդսմին առաքելության ընդհանուր թվաքանակը, ներառյալ տեխնիկական անձնակազմը, կհասնի 900-ի:

«Մենք երկու ամսվա ընթացքում կունենանք 500 դիտորդ: Լոգիստիկայի եւ վարչական անձնակազմի հետ միասին կլինի շուրջ 900 մարդ»,-ասել Է Ապականը ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդին իր զեկույցի ավարտվելուց հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում