Միխայել Բալակ. Կրկին զգացվում է Օզիլի մարտական ոգու բացակայությունը

Միխայել Բալակ. Կրկին զգացվում է Օզիլի մարտական ոգու բացակայությունը

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միխայել Բալակը խոսել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի խաղային խնդիրների մասին։

-Չգիտեմ՝ ինչ է կատարվում Օզիլի հետ։ Պետք է որ կողմնակի աչքի համար անտեսանելի ինչ-որ պատճառներ լինեն։ Դաշտում նա մի տեսակ խուճապահար է, անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո։

Նման ունակություններով խաղացողը պետք է շարունակեր պայքարել «Ռեալում» իր տեղի համար։ Այո, կային որոշ խնդիրներ, բայց բոլորի մոտ էլ վերելքի և անկումի պահեր լինում են, պետք է կարողանալ հաղթահարել նման շրջանները։

Հիմա էլ է նման իրավիճակ։ «Արսենալում» նրան քննադատում են, բայց ես չեմ տեսնում նրա համարժեք արձագանքը։

Օզիլը երբեք մարտական ոգի չի ունեցել, դա նրա թույլ կողմն է,-ասել է Բալակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում