«Հրապարակ». Եռյակ-Դաշնակցություն պատերազմը թեժանում է

«Դաշնակցության և եռյակի միջև պատերազմը շարունակվում է: Իսկ դա սկսվեց այն պահից, երբ ՀՅԴ-ն որոշում կայացրեց չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: ԲՀԿ և ՀԱԿ-ամերձ կայքերը լայնամասշտաբ գրոհ սկսեցին քառյակի սառեցված անդամի դեմ:

Երեկ լրատվամիջոցներում հետաքրքիր ինֆորմացիա էր պտտվում այն մասին, թե ինչպես է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն իրենց համակիրների հետ հանդիպման ժամանակ «մերկացնում» Դաշնակցությանը:

Նա ՀՅԴ-ի ծախվածության վերաբերյալ կոնկրետ փաստեր էր նշել՝ բացատրել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական լիազորություններն ու դրանից բխող ֆինանսական եկամուտները բաժին են հասնելու ՀՅԴ-ին և դա է նրանց իշխանամետ դառանլու հիմնական պատճառը:

Եվ երկրորդ փաստարկը. Հանրապետությունից ծիրանի արտահանման ողջ գործընթացն իրականացվում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կողմից:

Արամ Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե ինքը նման զրույց են ունեցել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում