Թուրքիայի խորհրդարանը դռնփակ նիստում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու հարցը

Հինգշաբթի օրը կկայանա Թուրքիայի խորհրդարանի դռնփակ նիստը, որտեղ կքննարկվի Սիրիա հնարավոր ռազմական ներխուժում իրականացնելու հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով իշխող ԱԶԿ կուսակցության ֆրակցիայի ղեկավարրի տեղակալ Մուստաֆա Էլիտաշին:

«Խորհրդարանում փակդռների ներքո կքննարկվի մանդատի տրամադրումը»,- պատգամավորի խոսքերն է մեջբերում NTV-ն:

Տեղեկացվում է, որ նիստի ժամանակ կքննարկվեն ռազմական չափանիշները և ահաբեկչական Իսլամական պետության և Քրդական բանվորական կուսակցության կողմից եկող սպառնալիքները:

Երեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ժողով է անցկացրել ռազմական ուժերի ղեկավարների հետ, որտեղ քննարկվել է Սիրիայի իրավիճակին հնարավոր ռեակցիաներ տալու սցենարները: Այդ ժողովին մասնակցություն է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալանը, պաշտպանության նախարար Իսմեթ Յելմազը, Գլխավոր շտաբի ղեկավար Նեջեթ Օզելը, ցամաքային ուժերի ղեկավար Խուլիսի Ակարը, թուրքական հետախուզություն ղեկավար Հաքան Ֆիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում