Բրիտանական ինքնաթիռներն առաջին հարվածն են հասցրել ԻՊ-ի դիրքերին

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առաջին հարվածն են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:

«Հաստատում եմ, որ թագավորական ռամազօդային ուժերը մասնակցել են Իրաքի կառավարությանն աջակցելու գործողություններին»,- հայտարարել է Ֆելլոնը:

Նրա խոսքով՝ «Տոռնադո» տիպի երկու կործանիչներ Իրաքի հյուսիս-արեւմուտքում ռմբային հարվածներ են հասցրել ԻՊ-ին պատկանող տանկերին ու փոխադրամիջոցներին:

Թռիչքներն իրականացրել են Կիպրոսում տեղակայված բրիտանական ինքնաթիռները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում