Իրանը ցանկանում է խորացնել կապերը Արևմուտքի հետ. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ընգծել է Իրանի Իսլմական Հանրապետության և Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին ընկած խոչընդոտների վերացման կարևորությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում վերացնել Եվրոպայի և Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման ճանապարհին առկա խոչըդոտները և իհարկե, այս խնդիրը կախված է նաև հակառակ կողմից կամքից ևս»,- այս մասին Զարիֆը հայտարարել է Իռլանդիայի խորհրդարանի խոսնակի ՝ Սին Բարեթի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Իրանի նախարարը նշել է, որ Թեհրանը և Դուբլինը կարող են տարբեր ոլորտներում խորացնել համագործակցությունը՝ ներառյալ խորհրդարանական գործակցությունը:

Զարիֆը քննադատել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Արևմուտքի գործելաոճը՝ նժշելով, որ սիրիական ենթակառուցվածքներին վնաս հասցնելով խնդիրը չի լուծվի:

Իր հերթին Բարեթը նշե է, որ Իրանը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայության ապահովման հիմնական կետն է և կոչ է արել ամրապնդել և ընդլայնել Իրանի և Իռլանդիայի միջև հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է Press.tv-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում