Ավստրալիան միանում Է ԻՊ-ի դեմ ՆԱՏՕ-ի առաքելությանը

Ավստրալիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 1-ից մասնակցում են Իրաքում «Իսլամական պետության» դեմ  ՆԱՏՕ-ի առաքելությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել Է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:

Նա նշել Է, որ մարտական գործողություններին մասնակցելու համար ավստրալական ինքնաթիռներ ուղարկելու վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել, բայց հոկտեմբերի 1-ից դրանք թռչելու են Իրաքի օդային տարածությունում՝ դաշնակիցների գործողություններին աջակցելու համար:

Անցած ամսին Ավստրալիան առաքելությանը մասնակցելու համար ուղարկել Է F/A-18 Super Hornet ութ կործանիչ-ռմբակոծիչ եւ շուրջ 600 զինվորական ու քաղաքացիական մասնագետներ:

Հաղորդվում Է նաեւ, որ Ավստրալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն Է անցկացնում Մելբուռնի արվարձաններում, իսկ իշխանությունները խստացնում են անվտանգության համակարգը՝ կապված «Իսլամական պետության» կողմից ահաբեկչական սպառնալիքների հետ:

Ավելի վաղ ավստրալական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԻՊ-ի ոմն առաջնորդ հրամայել Է Ավստրալիայում իր հետեւորդներին՝ իրականացնել մի շարք «ցուցադրական սպանություններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում