Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը.Սեյրան Օհանյան

Այսօր «Ասպար արմս» խանութ սրահում կայացավ «Կոնցերն Կալաշնիկովի» սերվիս կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինը, «Ռուսաբառոն էքսպորտի» ներկայացուցիչ, ՌԴ-ի նախկին առաջին փոխնախարար, բանակի գեներալ Բելառուսովը, երկու երկների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Ես կարծում եմ, որ անցած տարի ստորագրված բոլոր համաձայնագրերը տալիս են մեծ կարևորություն մեր հարաբերություններում, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Անձամբ իմ և ՀՀ ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ` ցանկանալով նորանոր հաջողություններ: կարծում եմ այս ամենը կծառայի մեր տարածաշրջանային անվտանգությանը և բոլոր այն խնդիրների կատարմանը, որ մենք իրականացնում են միասին»:

Times.am-թղթակիցը զրուցեց նաև «Ասպար արմս»-ի  ներկայացուցիչ Վահե Շամիրյանի հետ: Վերջինս իր խոսքում նշեց, որ «Ասպար արմսն» աշխարհում դարձել է Ռուսաստանից դուրս միակ ներկայացուցչությունը, որտեղ կարելի կլինի ձեռք բերել «Կալաշնիկով կոնցերնի» արտադրանքը. «Մինչ այդ երկու տարվա աշխատանք է տեղի ունեցել, մեր մասնագտեները մեկնել են Ռուսաստան, վերապատրաստվել են: Այսպիսով, «Ասպար արմից» «Կալաշնիկով կոնցերնի» արտադրանք գնելու դեպքում կտրամադրվի երաշխիքային սպասարկում և հաճախորդները անվճար վերանորոգման հնարավորություն կունենան: Այսպիսով «Ասպար արմսը դարձավ միակն աշխարհում, որտեղ «Կոնցերն Կալաշնիկովն» ունի իր ներկայացուցչությունը և սերվիս կենտրոնը»:

«Կոնցերն Կալաշնիկվոն» առաջացել է «Իժմեխի («Ижевский механический завод») և «Իժմաշի» Ижевский Mашиностроительный Завод) գործարանների միացման հետևանքով: Այն, որպես կոնցերն երիտասարդ կազմակերպություն է, որը ձևավորվել է 2013թ-ին, սակայն «Իժմաշ-ը որպես գործարան գոյություն ունի դեռևս 19-րդ դարից և ռազմարդյունաբերության ոլորտում լավագույններից մեկն է:

«Ասպար արմս»-ի ներկայացուցչի խոսքերով. «Պայմանագիրը նոր է համագործակցության հիմք է դնում: Սա փոխշահավետ գործարք է, որն անհրաժեշտ է ոչ միայն հայկական, այլև ռուսական կողմին ևս: Այս գործում իր ներդրում ունեցավ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, ՀՀ պաշտպանության նախարարն ու պաշտպանության նախարարությունը, «Ռուս աբարոն էքսպորտի» և «Ռուստեխի» ներկայացուցիչները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում