Ադրբեջանը 10 կետով հետ է գնացել Doing-Business-ի վարկանիշում

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստել են «Doing-Business-2015. փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության կարգավորման ընկալումը» վարկանիշային աղյուսակը, որտեղ 189 երկրների թվում Ադրբեջանը զբաղեցրել է 80-րդ տեղը` 10 կետով հետ ընկնելով անցյալ տարվա համեմատ:

Այդ վարկանիշում Ադրբեջանի անմիջական հարևաններն են Ֆիջի, Տրինիդադ և Տոբագո պետությունները: Ադրբեջանում փոքր և միջին բիզնեսին շինարարության թույլտվություն տալու գործընթացը, 28 պարտադիր գործառույթների համաձայնեցման հետ կապված խնդիրների պատճառով, տևում է 9 ամիս, ինչի համար վարկանիշի այդ ցուցիչով Ադրբեջանը զբաղեցրել է 180-րդ տեղը:

 Հիշեցնենք, որ Վարկանիշային աղյուսակը կազմված է 10 ցուցանիշների հիման վրա՝ ձեռնարկությունների գրանցում, շինարարական թույլտվությունների ստացում, միացում էլեկտրական ցանցերին, սեփականության գրանցում, վարկերի ստացում, փոքրամասնություն կազմող բաժնետերերի պաշտպանություն, հարկահավաքություն, միջազգային առևտուր, պայմանագրերի կատարման ապահովում, անվճարունակության թույլտվություն:

Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն է՝ բարելավելով դիրքը 4 կետով նախորդ տարվա համեմատ: Բիզնեսի գրանցման պարզությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ բարելավելով դիրքը 1 կետով, շինարարության թույլտվություն ստանալու ցուցանիշով 81-րդն է (+1հորիզոնական), էլցանցերին միանալու դյուրությամբ՝ 131-ն է (+ 1 հորիզոնական), միջազգային առևտրի հեշտության առումով՝ 110-ը (+14 հորիզոնական), հարկային վարչարարության որակով՝ 41-ը՝ (+32 հորիզոնական):

Առանձին ցուցանիշներով Հայաստանն անկում է գրանցել՝ վարկերի տրամադրում` 36-ը (-6 հորիզոնական), մինորիտար ներդրողների պաշտպանվածություն՝ 49-ը (-1 հորիզոնական): Սեփականության գրանցման պարզությամբ Հայաստանը պահպանել է 7-րդ տեղն աշխարհում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում