Թուրքիայում վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Թուրքիայի հարավարևմտյան Սպարտայի նահանգում բանվորներ փոխադրող ավտոբուսի շրջվելու հետևանքով 12 մարդ զոհվել, 8 մարդ էլ վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Ավտոբուսը շրջվել է վարորդի կողմից կառավարումը կորցնելու պատճառով: Բոլոր զոհվածներն ու վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում