Դավիթ Համբարձումյանը զորակցել է Սամվել Կարապետյանին
18/06/2025 21:09

Նմանատիպ
Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ: Նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Մասիս համայնքի ղեկավար, վարչապետի «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Անդրադառնալով «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների սկսած հետապնդումներին՝ Դավիթ Համբարձումյանը գրել է. «Նրա անձի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են»:
«Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին: Վստահ եմ, որ այս փորձությունները ժամանակավոր են: Միասին հաղթահարելու ենք այս սև օրերը ևս և միասին տոնելու ենք չարի դեմ արդեն տեսանելի հաղթանակը», – նշել է վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում