«Արցախի կանչը» Եռաբլուրում

«Արցախի կանչը» Եռաբլուրում

Այսօր տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողությունը։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում օծվեց և հավերժացվեց Արցախի ազատագրման համար կյանքը տված հերոսների հիշատակը։ Հուշահամալիրը նվիրված է Արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Արարողությանը ներկա էին պետական ու եկեղեցական առաջնորդներ, զինվորականներ, զոհվածների ընտանիքներ։

Հուշակոթողի նախաձեռնությունը արցածահայերին, իսկ ֆինանսավորումը իրականացրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա համոզմամբ՝ Արցախի էջը փակված չէ, որքան էլ որ օրվա իշխանությունները կեղծ խաղաղության օրակարգ թելադրեն:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում