ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի թեկնածության մերժման մասին լուրերը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի թեկնածության մերժման մասին լուրերը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե ռուսական կողմը հրաժարվել է համաձայնություն տալ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Սամվել Մկրտչյանի նշանակմանը։ «РБК»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են․ «Ռուսաստանի կողմից Սամվել Մկրտչյանի՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը չհամաձայնեցնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում