Նոր բարձունքներ, նոր ռեկորդներ. Մեկնարկել է TOON EXPO 2025-ը
Կարդացեք նաև
Երևանում սկսվեց տարվա ամենամեծ ու սպասված ցուցահանդեսը՝ TOON EXPO 2025-ը։ Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի այս հարթակը անցկացվում է հինգերորդ անգամ Երևանում և վեցերորդ անգամ տարածաշրջանում։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 ընկերություն՝ խոշոր կառուցապատողներ, բանկեր, անշարժ գույքի գործակալություններ և ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերություններ։ Ներկայացվում են եզակի նախագծեր, բացառիկ զեղչեր և նորարարական ֆինանսական գործիքներ, որոնք հասանելի են միայն սեպտեմբերի 5–7-ը։ Մասնակիցները առաջարկում են նաև շահավետ համագործակցության պայմաններ ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսների համար։
Այս տարի առաջին անգամ գործարկվել է TOON EXPO բջջային հավելվածը, որի միջոցով կարելի է հետևել շուկայի նորություններին և կառուցապատողների առաջարկներին։
Ցուցահանդեսը կազմակերպել է Big Projects ընկերությունը, գլխավոր հովանավորն է ML Mining, հիմնական գործընկերը՝ RED Invest Group, հովանավորը՝ Majestic Residence, իսկ պաշտոնական գործընկերը՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիան։
Միջոցառումը ընթանում է Մերիդիան ցուցահանդեսների կենտրոնում։ Մուտքն ազատ է։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում