TOON EXPO-ն շարունակում է նոր հորիզոններ գրավել

TOON EXPO-ն շարունակում է նոր հորիզոններ գրավել

«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում շարունակվում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի տարվա ամենամեծ միջոցառումը՝ TOON EXPO 2025-ը։ Սա տարածաշրջանի ամենամասշտաբային էքսպոն է, որն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում Երևանում։

Այս տարի TOON EXPO-ն գերազանցել է նախորդի ցուցանիշները՝ համախմբելով աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերությունների։ Միջոցառման մասնակիցները ներկայացնում են հատուկ առաջարկներ, զեղչեր, բացառիկ գնիջեցումներ և B2B համագործակցության պայմաններ։ Այցելուները հնարավորություն ունեն մեկ այցով ծանոթանալու ավելի քան 30․000 բնակարանային առաջարկի, համագործակցելու 100-ից ավելի ընկերությունների հետ և գործարքներ իրականացնելու տեղում՝ 7 բանկերի մասնակցությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված ոլորտները բազմաբնույթ են․ կառուցապատում, անշարժ գույքի գործակալություններ, բանկային համակարգ, ներդրումային գույք Հայաստանում և արտերկրում, անշարժ գույքի կառավարում, արևային վահանակներ, շինարարական տեխնիկա, ջերմամեկուսացման համակարգեր և այլ լուծումներ։

TOON EXPO Yerevan 2025-ի կազմակերպիչն է Big Projects ընկերությունը։ Գլխավոր հովանավորն է ML Mining-ը, հիմնական գործընկերը՝ Red Invest Group-ը։ Հովանավորներից է Majestic Residence-ը, իսկ պաշտոնական գործընկերը՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիան։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում