Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին. Աբրահամյան
25/09/2025 09:19
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Միքայել Սրբազանի նկատմամբ իշխանության `ոչ մի բարոյական սահման չունեցող հետապնդումներն, ամբողջությամբ տեղավորվում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ռեժիմի արշավների և կազմաքանդման քաղաքական գծին:
Հասարակության շրջանում առկա է ձևավորված համոզմունք, որ Սրբազանը հետապնդումների է ենթարկվում իշխանական տեսակետից տարբերվող կարծիք ու կոշտ դիրքորոշումներ ունենալու պատճառով:
Մայր Աթոռի դեմ հիմնական թշնամական արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին, նաև նրանով ահաբեկելու և զգուշացում փոխանցելու նաև մյուս հոգևորականներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում